17:18  ,  23 փետրվարի, 2017

Մոուրինյոն՝ «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին լուրերը։

«Ես դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ «Յունայթեդի» հետ։ Եթե ակումբը չցանկանա իմ հեռանալը, ես ինքս չեմ լքի թիմը։ Հավանում եմ այստեղ աշխատելը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է football-espana-ն։

Իսպանական մամուլը գրել էր, որ ֆրանսիացի Զինեդին Զիդանի հեռանալու դեպքում, Արքայական ակումբի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն կլինի Մոուրինյոն, որը Մադրիդում աշխատել է 2010-2013 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում