15:40  ,  23 փետրվարի, 2017

Չեմպիոնների լիգա. Իկեր Կասիլյասի ռեկորդը

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, մասնակցելով Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, դարձել է մրցաշարի ռեկորդակիր։ Աշխարհի չեմպիոնն արդեն 16-րդ մրցաշրջանն է անցկացնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ 15 մրցաշրջան նա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում խաղացել է Մադրիդի «Ռեալի» հետ։

Կասիլյասն այդ ցուցանիշով գերազանցել է Ռայան Գիգզին եւ Ռաուլին, որոնցից յուրաքանչյուրը 15 մրցաշրջան է անցկացրել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։

Հիշեցնենք, որ «Պորտուն» «Յուվնետուսին» պարտվել է 0։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում