14:47  ,  23 փետրվարի, 2017

Մեսի. Չեմ էլ հիշում ՊՍԺ-ից կրած պարտության մասին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ չի մտածում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած 0։4 հաշվով պարտության մասին, փոխանցում է mundodeportivo-ն։

«Ես նույնիսկ չեմ էլ հիշում ՊՍԺ-ից կրած պարտության մասին»,- ասել է Մեսին Եգիպտոսում տեղի ունեցած հեպատիտ C-ի դեմ պայքարին նվիրված միջոցառմանը։

«Բարսելոնա» - ՊՍԺ պատասխան հանդիպումը մարտի 8-ին է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում