13:48  ,  23 փետրվարի, 2017

Կլոպ. Մխիթարյանին ձեռք բերելուց կային նաեւ Դե Բրույնեի եւ Էրիքսենի տարբերակները

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ Դորտմունդի «Բորուսիայում» աշխատած տարիներին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Դոնեցկի «Շախտյորից» գնելուց առաջ նույն դիրքի համար հետաքրքրվել են նաեւ «Վոլֆսբուրգի» նախկին կիսապաշտպան Քեւին Դե Բրույնեի եւ Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենի ծառայություններով։

«Այն ժամանակ մենք շատ ինտենսիվ հետեւում էինք Մխիթարյանի, Էրիքսենի եւ Դե Բրույնեի խաղին, բայց պետք է ընտրեինք մեկին։ Էրիքսենը «Տոտենհեմ» տեղափոխվելուց հետո առաջընթաց ունեցավ կարիերայում։ Նա շատ ուժեղ խաղացող է»,- «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Կլոպի խոսքը մեջբերում է Ekstra Bladet-ը։

Հիշեցնենք, որ Դե Բրույնեն այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում