13:11  ,  23 փետրվարի, 2017

Մոուրինյո. FA-ն դարձյալ իր շահերը վեր է դասում ակումբների շահերից

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային (FA)՝ դժգոհ լինելով հանդիպումների օրացույցից։

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը նշանակվել է մարտի 13-ին։ Մարտի 9-ին եւ 16-ին նշանակված են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները։

«Ես անհանգստացած եմ եւ զարմացած, որ Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչի հանդիպման օրը նշանակվել է մինչեւ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Մենք դեռ չգիտենք, թե առաջին հանդիպումը որտեղ ենք անցկացնելու։ Մարտի 13-ին, երկուշաբթի մենք կխաղանք «Չելսիի» դեմ, իսկ հաջորդ օրը հնարավոր է ստիպված լինենք մեկնել Ռուսաստան, Թուրքիա կամ Հունաստան։ Ասոցիացիան դարձյալ իր շահերը վեր է դասում ակումբների շահերից, եւ դա ոչ մեկի չի հետաքրքրում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթահարել է ֆրանսիական «Սենթ Էթյենի» արգելքը եւ շարունակում է պայքարը Եվրոպայի լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում