12:28  ,  23 փետրվարի, 2017

Ռանյերի. Ինտրիգը դեռ պահպանվում է

Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Սեւիլիային» դրսում 1։2 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է, որ իր թիմը դեռ պահպանում է քառորդ եզրափակիչ դուրս գալու շանս։

«Ծանր հանդիպում էր, մրցակիցը ցուցադրեց ամբողջ հզորությունը։ Բայց վերջնամասում եթե ավելի սառնասիրտ լինեինք հակագրոհների ժամանակ, ապա կարողէինք ավելի լավ արդյունքի հասնել։ Մեր գոլը շատ կարեւոր է տնային խաղի համար։ Ինտրիգը դեռ պահպանվում է։ Գիտենք, որ պատասխան խաղում եւս շատ ծանր է լինելու, բայց մենք պատրաստ ենք ճակատամարտի։ Շմեյխելը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց, հետ մղեց 11 մետրանոցը, շատ օգնեց պաշտպանությանը։ Գոհ եմ բոլոր խաղացողներից»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Լեսթեր» - «Սեւիլիա» պատասխան հանդիպումը մարտի 14-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում