10:11  ,  23 փետրվարի, 2017

Զիդան. Պարտվեցինք խաղի սկզբում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից տեղափոխված խաղում «Վալենսիայից» կրած պարտությունը 1:2 հաշվով:

«Մենք պարտվեցինք խաղի հենց սկզբում: Թիմը չափազանց բաց էր գործում, իսկ մրցակիցն օգտվեց դրանից: Ինքներս մեր վրա զայրացած ենք, թե ինչպես սկսեցինք խաղը: Եթե դու կենտրոնացած չես այդ խաղի վրա, ապա քեզ կպատժեն հենց խաղադաշտում: Տրամադրվածությունը շատ կարեւոր է:

Պետք է արժանին մատուցել մրցակցին: Նրանք հրաշալի սկսեցին խաղը եւ այն հասցրին հաղթական ավարտի: Շնորհավորանքներս: Ավելի ուշ մեզ հաջողվեց շտկել մեր խաղը, սակայն գոլ խփել չկարողացանք: Պետք է հանգստանալ եւ մտածել հաջորդ խաղի մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 52 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որն անցկացրել է մեկ հանդիպում ավելի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում