10:43  ,  23 փետրվարի, 2017

Կարլոս Տեւեսը երջանիկ չէ Չինաստանում

«Շանհայ Շենհուայի» նորեկ Կարլոս Տեւեսը երջանիկ չէ Չինաստանում, թեեւ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, գրում է Ole-ն:

Արգենտինացի հարձակվողի գործակալը նշել է, որ նա առաջիկայում չի հեռանա թիմից, սակայն դա կարող է տեղի ունենալ, եթե իրավիճակը չփոխվի:

Նշվում է, որ 33-ամյա Տեւեսը չի կարողանում հարմարվել ասիական կյանքին: Նրան դուր չեն գալիս չինական ուտելիքները, ապրելակերպն ու մեթոդները:

Հիշեցնենք, որ Կարլոս Տեւեսը վերջերս արգենտինական «Բոկա Խունիորսից» էր տեղափոխվել «Շանհայ Շենհուա», որը նրան վճարում է շաբաթական 615 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում