Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է ֆրանսիական «Սենթ Էթյենին» եւ հաղթում է 1:0 հաշվով: 17-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օգտվեց իսպանացի Խուան Մատայի փոխանցումից:
25-րդ րոպեին Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով ստիպված էր թողնել խաղադաշտը: Նրան փոխարինեց անգլիացի Մարկուս Ռեշֆորդը:
Ընթանում է առաջին խաղակեսը:
Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 3:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում