17:26  ,  19 փետրվարի, 2017

«Ինտերին» հաղթանակ բերեց Գաբրիելի գոլը

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միլանյան թիմին հաղթանակ բերեց բրազիլացի կիսապաշտպան Գաբրիելի գոլը:

«Ինտերը» 48 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ 3 միավոր զիջելով երրորդ տեղում ընթացող «Նապոլիին», որը 25-րդ տուրում կհանդիպի «Կյեւոյի» հետ: Առաջատար «Յուվենտուսն» ունի 63 միավոր:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 0:1

Գաբրիել, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում