14:09  ,  17 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. Մրցավարները չեն հաշվել «Այաքսի» գոլը (ֆոտո)

Ամստերդամի «Այաքսի» եւ լեհական «Լեգիայի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում մրցավարները թույլ են տվել կոպիտ սխալ: Առաջին խաղակեսում հոլանդական ակումբի կիսապաշտպան Դեւի Կլասենի հարվածից հետո գնդակը հայտնվել է «Լեգիայի» դարպասում, սակայն խաղի գլխավոր մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանը դարպասի գրավում չի արձանագրել: Լեհաստանում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով