19:39  ,  16 փետրվարի, 2017

Գեղամ Կադիմյանն առաջին գոլն է խփել «Զարյայի» կազմում

Թուրքիայում հավաք անցկացնող ուկրաինական «Զարյան» ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել Կարագանդայի «Շախտյորի» հետ՝ 1։1, հայտնում է ակումբի կայքը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն ուկրաինական ակումբի մեկնարկային կազմում խաղացել է 60 րոպե եւ դարձել գոլի հեղինակ։  38-րդ րոպեին 24-ամյա կիսապաշտպանը հավասարեցրել է հաշիվը։ Դա Կադիմյանի առաջին գոլն էր «Զարյայի» կազմում։

Փետրվարի 19-ին «Զարյան» կհանդիպի բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ին, որի կազմը վերջերս համալրել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։

Տեսանյութում Կադիմյանի գոլը՝ 2:05-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում