19:39 16 փետրվարի, 2017Թուրքիայում հավաք անցկացնող ուկրաինական «Զարյան» ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել Կարագանդայի «Շախտյորի» հետ՝ 1։1, հայտնում է ակումբի կայքը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն ուկրաինական ակումբի մեկնարկային կազմում խաղացել է 60 րոպե եւ դարձել գոլի հեղինակ։ 38-րդ րոպեին 24-ամյա կիսապաշտպանը հավասարեցրել է հաշիվը։ Դա Կադիմյանի առաջին գոլն էր «Զարյայի» կազմում։
Փետրվարի 19-ին «Զարյան» կհանդիպի բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ին, որի կազմը վերջերս համալրել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը։
Տեսանյութում Կադիմյանի գոլը՝ 2:05-ից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.