20:44  ,  16 փետրվարի, 2017

Պոլ Պոգբայի եղբայր Ֆլորենտինը անսովոր սանրվածք է արել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ (ֆոտո)

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 16-ին կընդունի ֆրանսիական «Սենթ Էթյենին»։

Սպասվում է, որ «Սենթ Էթյենի» պաշտպան Ֆլորենտին Պոգբան ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կլինեն մեկնարկային կազմերում։

Եղբոր հետ անմիջական դիմակայությունից առաջ Ֆլորենտին Պոգբան անսովոր սանրվածք է արել, սափրել է մազերը՝ ստանալով Պոլի (6) եւ իր (19) խաղային համարները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում