16:07  ,  16 փետրվարի, 2017

Յարոմիր Յագրը՝ NHL-ի պատմության երկրորդ ամենաարդյունավետ խաղացող

«Ֆլորիդայի» չեխ հոկեյիստ Յարոմիր Յագրը 1900-րդ միավորն է վաստակել կարիերայում։ 45-ամյա Յագրը դարձել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ ամենաարդյունավետ խաղացողը։ Այդ ցուցանիշով նրան գերազանցում է միայն կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրետցկին, որը հավաքել է 2857 միավոր։

1900-րդ միավորը Յարոմիր Յագրը վաստակել է «Սան Խոսեի» դեմ նախօրեին կայացած խաղում, որում կատարել է գոլային փոխանցում։

Յարոմիր Յագրը NHL-ում նորամուտը նշել է 1990-ին։ Նրա առաջին ակումբն էր «Պիտսբուրգը», որի կազմում չեխ հոկեյիստն անցկացրել է 11 մրցաշրջան եւ 2 անգամ հաղթել Սթենլիի Գավաթում (1991, 1992)։ Յագրը խաղացել է նաեւ «Վաշինգտոնում», «Նյու Յորքում», «Ֆիլադելֆիայում», «Դալասում», «Բոստոնում» եւ «Նյու Ջերսիում»։ Անցկացրած 23 մրցաշրջաններում նա մասնակցել է 1683 խաղի՝ հավաքելով 1900 (759+1141) միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում