«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նեւիլը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանի եւ մարզիչի միջեւ ինչ-որ բան այն չէր մրցաշրջանի սկզբնամասում: Հենրիխը չէր առանձնանում այդ ժամանակ, սակայն հիմա նա հրաշալի տեսք ունի:
«Լեսթերի» դեմ խաղում Մխիթարյանը հանդես եկավ 10 համարի դիրքում եւ կարծում եմ, որ այդ տեղափոխությունը ֆանտաստիկ էր: Իսկ հիմա Ռեշֆորդի, Մատայի եւ Մարսիալի հետ եզրերում թիմի խաղը կբալանսավորվի»,- ասել է Sky Sports-ում ֆուտբոլային փորձագետ աշխատող Նեւիլը, փոխանցում է Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 15 խաղի, դարձել է 3 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:02 , 12 նոյեմբերի
11:04 , 12 նոյեմբերի 
10:43 , 12 նոյեմբերի
10:02 , 12 նոյեմբերի
09:03 , 12 նոյեմբերի 
01:04 , 12 նոյեմբերի
00:38 , 12 նոյեմբերի
23:16 , 11 նոյեմբերի
21:55 , 11 նոյեմբերի
20:27 , 11 նոյեմբերի