Գարի Նեւիլ. Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքի փոփոխությունը ֆանտաստիկ էր

15:33   14 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նեւիլը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանի եւ մարզիչի միջեւ ինչ-որ բան այն չէր մրցաշրջանի սկզբնամասում: Հենրիխը չէր առանձնանում այդ ժամանակ, սակայն հիմա նա հրաշալի տեսք ունի:

«Լեսթերի» դեմ խաղում Մխիթարյանը հանդես եկավ 10 համարի դիրքում եւ կարծում եմ, որ այդ տեղափոխությունը ֆանտաստիկ էր: Իսկ հիմա Ռեշֆորդի, Մատայի եւ Մարսիալի հետ եզրերում թիմի խաղը կբալանսավորվի»,- ասել է Sky Sports-ում ֆուտբոլային փորձագետ աշխատող Նեւիլը, փոխանցում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 15 խաղի, դարձել է 3 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.