13:12  ,  14 փետրվարի, 2017

Մեսին 250 հազար դոլար է փոխանցել հայրենի քաղաքի ակումբին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Բուենոս Այրեսի մոտակայքում գտնվող պատանեկան ակումբին:

Mundo Deportivo-ի համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ավագն ակումբին 4 միլիոն արգենտինական պեսո (մոտ 250 հազար դոլար) է տրամադրել մարզասրահը թարմացնելու եւ նոր մարզասարքեր ձեռք բերելու համար, որպեսզի իր հայրենի քաղաքի երեխաները մարզվեն այդտեղ:

«Մենք շատ շնորհակալ ենք Մեսիի հիմնադրամին, քանի որ մեծ աշխատանք է կատարվել այս տղաների համար: Սա մեծ ձեռքբերում է, քանի որ Լանուսում առաջին անգամ են կատարում այսպիսի մեծ ներդրում»,- ասել է Բուենոս Այրեսի մարզական քարտուղար Դամյեն Սալան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում