20:12  ,  13 փետրվարի, 2017

Դարպասապահ Արամ Հայրապետյանը տեղափոխվել է «Բանանց»

Երեւանի «Բանանցի» հետ պայմանագիր է կնքել դարպասապահ Արամ Հայրապետյանը, որն Անթալիայում մասնակցում է «Բանանցի» ուսումնամարզական հավաքին եւ մասնակցել է փետրվարի 12-ին կայացած «Կայսարի» դեմ ստուգողական հանդիպմանը:

«Ուրախ եմ «Բանանց» տեղափոխվելու կապակցությամբ: Հայաստանի առաջնությունում իմ առաջին ակումբը եղել է «Բանանցը» եւ հաճելի է այստեղ վերադառնալը: Պետք է ամեն ինչ անեմ մարզչական շտաբի հույսերն արդարացնելու համար»,- Արամ Հայրապետյանի խոսքը մեջբերում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը դարպասապահի կարիերան սկսել է ռուսական «Սոչի-04» թիմում,  խաղացել է նաեւ «Ադլեր», «Կուզբաս» եւ «Սմենա» ակումբներում: 2014 թվակականից Արամ Հայրապետյանը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում: Նա հանդես է եկել Երեւանի «Բանանցի» կազմում, ապա տեղափոխվել է «Արարատ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով