20:12 13 փետրվարի, 2017Երեւանի «Բանանցի» հետ պայմանագիր է կնքել դարպասապահ Արամ Հայրապետյանը, որն Անթալիայում մասնակցում է «Բանանցի» ուսումնամարզական հավաքին եւ մասնակցել է փետրվարի 12-ին կայացած «Կայսարի» դեմ ստուգողական հանդիպմանը:
«Ուրախ եմ «Բանանց» տեղափոխվելու կապակցությամբ: Հայաստանի առաջնությունում իմ առաջին ակումբը եղել է «Բանանցը» եւ հաճելի է այստեղ վերադառնալը: Պետք է ամեն ինչ անեմ մարզչական շտաբի հույսերն արդարացնելու համար»,- Արամ Հայրապետյանի խոսքը մեջբերում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստը դարպասապահի կարիերան սկսել է ռուսական «Սոչի-04» թիմում, խաղացել է նաեւ «Ադլեր», «Կուզբաս» եւ «Սմենա» ակումբներում: 2014 թվակականից Արամ Հայրապետյանը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում: Նա հանդես է եկել Երեւանի «Բանանցի» կազմում, ապա տեղափոխվել է «Արարատ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.