Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի կարծիքով, ժամանակակից ֆուտբոլում շեշտը դրվում է ֆիզիկական տվյալների վրա, իսկ զուտ խաղային տաղանդը մղվում է երկրորդ պլան:
«Չեմ կարծում, որ իմ ֆիզիկական տվյալները լավագույնն են՝ ես ամենաարագը չեմ, ամենաուժեղը չեմ: Իմ նման ֆուտբոլիստները պետք է կարողանան կարդալ խաղը, որպեսզի հաջողություն ունենան ժամանակակից ֆուտբոլում: Ես հպարտ եմ, որ ունեմ այդ որակը: Այսօր քիչ են տաղանդները, բայց շատ են ֆիզիկապես ուժեղ խաղացողները, որոնք պարզապես վազում են խաղադաշտում: Այդ պատճառով էլ տաղանդավորներին այժմ բարդ է հաջողության հասնել»,- 29-ամյա Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է dailystar-ը:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը Իսպանիայի հավաքականի հետ դարձել է 2010թ. աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:33 , 12 նոյեմբերի
12:02 , 12 նոյեմբերի
11:04 , 12 նոյեմբերի 
10:43 , 12 նոյեմբերի
10:02 , 12 նոյեմբերի
09:03 , 12 նոյեմբերի 
01:04 , 12 նոյեմբերի
00:38 , 12 նոյեմբերի
23:16 , 11 նոյեմբերի
21:55 , 11 նոյեմբերի