21:51 8 փետրվարի, 2017Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի կարծիքով, ժամանակակից ֆուտբոլում շեշտը դրվում է ֆիզիկական տվյալների վրա, իսկ զուտ խաղային տաղանդը մղվում է երկրորդ պլան:
«Չեմ կարծում, որ իմ ֆիզիկական տվյալները լավագույնն են՝ ես ամենաարագը չեմ, ամենաուժեղը չեմ: Իմ նման ֆուտբոլիստները պետք է կարողանան կարդալ խաղը, որպեսզի հաջողություն ունենան ժամանակակից ֆուտբոլում: Ես հպարտ եմ, որ ունեմ այդ որակը: Այսօր քիչ են տաղանդները, բայց շատ են ֆիզիկապես ուժեղ խաղացողները, որոնք պարզապես վազում են խաղադաշտում: Այդ պատճառով էլ տաղանդավորներին այժմ բարդ է հաջողության հասնել»,- 29-ամյա Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է dailystar-ը:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը Իսպանիայի հավաքականի հետ դարձել է 2010թ. աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.