19:16  ,  8 փետրվարի, 2017

«Աթլետիկոյի» նախագահ. «Մանչեսթեր Յունայթեդը» փոքր ակումբ է Գրիզմանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» փոքր ակումբ է Գրիզմանի համար, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն՝ խոսելով իսպանական թիմի ֆրանսիացի հարձակվողի հնարավոր հեռանալու մասին։

«Ես հավատում եմ պայմանագրերին, որոնք ստորագրել են ինձ հետ այդ մարդիկ։ Խոսքը Դիեգո Սիմեոնեի եւ Անտուան Գրիզմանի մասին է։

Ժամանակին ես Ագուերոյին ապուշ էի ասել, բայց դա այդպես չէ։ Սերխիոն ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է։ Ես պարզապես մեր թիմից Ագուերոյի հեռանալու որոշումը որակել էի չմտածված։ Նա գերազանց ֆուտբոլիստ է, լավ ընկեր, որին միայն հաջողություն եմ մաղթում «Մանչեսթեր Սիթիում» եւ միջազգային խաղերում»,- Էնրիկե Սերեսոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանական եւ բրիտանական մամուլը գրել էր, որ Անտուան Գրիզմանը համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ ամռանը կտեղափոխվի Անգլիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս