19:31  ,  4 փետրվարի, 2017

Աղասի Աղասյանն ավարտում է կարիերան. Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են

Հայաստանի առաջատար ծանրորդներից Աղասի Աղասյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում անցկացվող ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության 94 կգ քաշային կարգում Աղասյանը երկամարտի 344 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով Կարուշ Ղուկասյանին (350 կգ):

Հատկանշական է, որ Աղասի Աղասյանը չի կարողացել մասնակցել իր՝ 85 կգ քաշային կարգի մրցմանը, քանի որ նրա քաշը 400 գրամ ավելի է եղել: Վերջին մոտեցումից հետո ծանրորդը հանել է մարզակոշիկներն ու թողել մրցահարթակի վրա, իսկ պարգեւատրության արարողությանը չի ներկայացել:

«Ես հեռանում եմ սպորտից բարձր ճակատով: Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աղասի Աղասյանը:

Հիշեցնենք, որ Աղասի Աղասյանը չէր մեկնել Ռիո-2016 Օլիմպիական խաղերին, որի 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Առաքել Միրզոյանը զրո էր ստացել: Վերջին տարիներին Աղասի Աղասյանը գրանցում էր ավելի լավ արդյունքներ, քան Առաքել Միրզոյանը: Դրանից հետո Աղասին հայտարարել էր, որ հայկական ծանրամարտում տիրում է անարդարություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում