02:08  ,  2 փետրվարի, 2017

Իտալիայի Գավաթ. Կիսաեզրափակիչի զույգերը

Հայտնի դարձան Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Վերջին ուղեգիրը նվաճեց «Ռոման», որը 2:1 հաշվով պարտության մատնեց «Չեզենային»:

Կիսաեզրափակիչում «Ռոմայի» մրցակիցը կլինի «Լացիոն», որը պայքարից դուրս էր թողել Միլանի «Ինտերին»: Մյուս զույգը կազմել են «Յուվենտուսն» ու «Նապոլին»:

Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ռոմա» - «Չեզենա»՝ 2:1

Էդին Ջեկո, 68, Ֆրանչեսկո Տոտի, 90+7, 11մ – Լուկա Գարիտանո, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով