01:58  ,  1 փետրվարի, 2017

Իտալիայի Գավաթ. «Լացիոն» պայքարից դուրս թողեց «Ինտերին»

Հռոմի «Լացիոն» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «Ինտերին»: Միլանում տեղի ունեցած խաղում հյուրերն առավելության հասան 2:1 հաշվով:

«Լացիոյի» մրցակիցը կլինի «Ռոմա» - «Չեզենա» զույգի հաղթողը:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Յուվենտուսն» ու «Նապոլին»:

Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ինտեր» - «Լացիո»՝ 1:2

Մարսելո Բրոզովիչ, 84 - Ֆելիպե Անդերսոն, 20, Լուկաս Բիլյա, 56, 11մ

Հեռացումներ՝ Ժոաո Միրանդա, 54 – Շտեֆան Ռադու, 76, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում