01:02  ,  28 հունվարի, 2017

ԵԱ. Անաստասիա Գալուստյանը պայքարն ավարտեց 12-րդ տեղում

Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում գրավեց 12-րդ տեղը:

Ազատ եւ կարճ ծրագրերի հանրագումարում Անաստասիա Գալուստյանը հավաքեց 155.14 միավոր: Կարճ ծրագրում հայ մարզուհին 10-րդն էր, ազատ ծրագրում՝ 14-րդը:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան, երկու ծրագրի գումարում սահմանեց աշխարհի ռեկորդ՝ 229.71:

Երկրորդ տեղը գրավեց ռուսաստանցի Աննա Պոգորիլայան, երրորդ տեղը՝ իտալացի Կարոլինա Կոստները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում