01:36  ,  26 հունվարի, 2017

Իտալիայի Գավաթ. «Յուվենտուս» - «Միլան»՝ 2:1

Թուրինի «Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Իտալիայի չեմպիոններն ընդունեցին «Միլանին» եւ առավելության հասան 2:1 հաշվով:

Կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր «Նապոլին», որը 1:0 հաշվով պարտության էր մատնել «Ֆիորենտինային»:

Մյուս երկու ուղեգրերը կվիճարկեն «Ինտերն» ու «Լացիոն», «Ռոման» ու «Չեզենան»:

Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Յուվենտուս» - «Միլան»՝ 2:1

Պաուլո Դիբալա, 10, Միրալեմ Պյանիչ, 21 – Կարլոս Բակա, 53

Հեռացում՝ Մանուել Լոկատելի («Միլան»), 54, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում