10:22  ,  25 հունվարի, 2017

Արթուր Սարկիսովը՝ գեղեցիկ գոլի մասին

Կրասնոյարսկի «Ենիսեյի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ղազախական «Օկժետպեսի» հետ ստուգողական խաղի տեսությունը: Թուրքիայում հավաք անցկացնող ռուսական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դարձել էր գեղեցիկ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: «Ենիսեյում» նորամուտը գոլով նշելուց հետո Սարկիսովը կիսվել է տպավորություններով:

«Խաղում էինք շատ բարդ մրցակցի հետ: Ինչ վերաբերում է գոլիս, նկատեցի, որ դարպասապահը դուրս է եկել տեղից եւ որոշեցի հարվածել: Փառք Աստծո, ստացվեց»,- ասել է 30-ամյա հարձակվողը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը վերջերս Սարանսկի «Մորդովիայից» է տեղափոխվել «Ենիսեյ»: Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնության 20 խաղում նա «Մորդովիայի» կազմում խփել է 5 գոլ: 

Տեսանյութում Սարկիսովի գոլը՝ 4:10-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում