11:38  ,  24 հունվարի, 2017

NBA. Անհաջող օր չեմպիոնի ու փոխչեմպիոնի համար, Կայրի Իրվինգի 49 միավորներն ու Ուեստբրուկի հերթական թրիփլ-դաբլը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրն անհաջող էր չեմպիոն «Քլիվլենդի» եւ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտի» համար:

«Քլիվլենդը» հյուրընկալվելիս 122:124 հաշվով պարտվեց «Նոր Օրլեանին», որի դեմ խաղում Կայրի Իրվինգը վաստակեց 49 միավոր: Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդին» բերեց 26 միավոր եւ դարձավ նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ:

«Գոլդեն Սթեյտը» 102:105 հաշվով պարտվեց «Մայամիին»: «Գոլդեն Սթեյտի» առաջատարներ  Կեւին Դյուրանտը հավաքեց 27 միավոր, իսկ Ստիվեն Կարին՝ 21:

Ռասել Ուեստբրուկի 38 միավորներն «Օկլահոմային» օգնեցին հաղթել «Յուտային»՝ 97:95: «Օկլահոմայի» առաջատարը 22-րդ թրիփլ-դաբլը գրանցեց այս մրցաշրջանում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Նոր Օրլեան» – «Քլիվլենդ»՝ 124:122 (35:26, 35:24, 24:36, 30:36)

«Մայամի» – «Գոլդեն Սթեյտ»՝ 105:102 (28:30, 18:18, 31:25, 28:29)

«Միլուոկի» – «Հյուսթոն»՝ 127:114 (33:33, 35:31, 25:27, 34:23)

«Դետրոյտ» – «Սակրամենտո»՝ 104:109 (38:28, 24:37, 19:23, 23:21)

«Ինդիանա» – «Նյու Յորք»՝ 103:109 (34:22, 24:40, 17:24, 28:23)

«Ատլանտա» – «Կլիպերս»՝ 105:115 (21:30, 19:28, 35:27, 30:30)

«Բրուքլին» – «Սան Անտոնիո»՝ 86:112 (26:27, 16:25, 27:39, 17:21)

«Շառլոտ» – «Վաշինգտոն»՝ 99:109 (22:30, 26:30, 26:20, 25:29)

«Յուտա» – «Օկլահոմա»՝ 95:97 (26:27, 27:29, 19:11, 23:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում