23:12  ,  23 հունվարի, 2017

«Բանանցի» նախկին խաղացողները տեղափոխվել են Ուրուգվայ եւ Թաիլանդ

Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո Երեւանի «Բանանցից» հեռացած պերուացի կիսապաշտպան Կլաուդիո Տորեխոնն ու բրազիլացի հարձակվող Լաերսիոն պայմանագրեր են կնքել նոր ակումբների հետ:

Նաեւ Երեւանի «Ուլիսում» հանդես եկած 23-ամյա Տորեխոնը կարիերան կշարունակի Ուրուգվայի «Ֆենիկսում», հաղորդում է libero.pe-ն:

26-ամյա Լաերսիոն պայմանագիր է կնքել Թաիլանդի «Պրաչուապ» թիմի հետ, հաղորդում է  Transfermarkt-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում