14:08  AMT,  22 հունվարի, 2017

Լյուիս Հեմիլթոն. Հայրս մի քանի անգամ գրավ է դրել մեր տունը, որպեսզի ես շարունակեմ մարզվել

Ես չէի լինի Ֆորմուլա-1-ում, եթե չլիներ ընտանիքս եւ իմ նախանձը, ասել է Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

«Հայրս մի քանի անգամ գրավ է դրել մեր տունը, որպեսզի ես շարունակեմ մարզվել: Կարտինգը եւ ավտոարշավը թանկ մարզաձեւ է: Տաղանդավոր պատանիները շատ են, սակայն մարզաձեւն ավելի է թանկացել: Իմ ընտանիքը փող չուներ: Ես ունեի հարուստ ընտանիքների երեխաների հետ մրցելու ցանկություն: Լավագույն մրցարշավները կարելի է տեսնել մանկական կարտինգում: Այնտեղ երեխաներն իսկապես անվախ են»,- Հեմիլթոնի խոսքը մեջբերում է f1i-ը:

32-ամյա բրիտանացու հայրը Գրենադայից արտագաղթած եւ Մեծ Բրիտանիայում սմիտակամորթ բրիտանուհու հետ ամուսնացած Էնթոնի Հեմիլթոնն է: Նրանք բաժանվել են, երբ Լյուիսը եղել է 2 տարեկան: Լյուիս Հեմիլթոնը կարտինգի մրցումների սկսել է մասնակցել 8 տարեկանից: 

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...