14:08 22 հունվարի, 2017Ես չէի լինի Ֆորմուլա-1-ում, եթե չլիներ ընտանիքս եւ իմ նախանձը, ասել է Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:
«Հայրս մի քանի անգամ գրավ է դրել մեր տունը, որպեսզի ես շարունակեմ մարզվել: Կարտինգը եւ ավտոարշավը թանկ մարզաձեւ է: Տաղանդավոր պատանիները շատ են, սակայն մարզաձեւն ավելի է թանկացել: Իմ ընտանիքը փող չուներ: Ես ունեի հարուստ ընտանիքների երեխաների հետ մրցելու ցանկություն: Լավագույն մրցարշավները կարելի է տեսնել մանկական կարտինգում: Այնտեղ երեխաներն իսկապես անվախ են»,- Հեմիլթոնի խոսքը մեջբերում է f1i-ը:
32-ամյա բրիտանացու հայրը Գրենադայից արտագաղթած եւ Մեծ Բրիտանիայում սմիտակամորթ բրիտանուհու հետ ամուսնացած Էնթոնի Հեմիլթոնն է: Նրանք բաժանվել են, երբ Լյուիսը եղել է 2 տարեկան: Լյուիս Հեմիլթոնը կարտինգի մրցումների սկսել է մասնակցել 8 տարեկանից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.