18:01  ,  21 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ծննդյան տարեդարձի օրը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը «Սթոք Սիթին» է:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Ֆիլ Ջոնս, Դեյլի Բլինդ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ։

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը: «Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա հունվարի 21-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում