17:33  ,  21 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդն» ու երկրպագուները տեսանյութ են պատրաստել Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրվա առթիվ

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 28-րդ տարեդարձի առթիվ:

«Հենրիխ Մխիթարյան. օրվա հոբելյայրն ու Հայաստանի հերոսը»,- տեսանյութը վերնագրել է անգլիական ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ 61 խաղում դարձել 19 գոլի հեղինակ: Հենրիխը 7 անգամ եւ վերջին 6 տարիներին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին» այս մրցաշրջանից առաջ միացել է Դորտմունդի «Բորուսիայից»: Նրա ծննդյան օրը՝ հունվարի 21-ին, Ժոզե Մոուրինյոյի թիմը Անգլիայի առաջնության 22-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի «Սթոք Սիթիի» հետ:

«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա հունվարի 21-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը շնորհավորել են նաեւ երկրպագուներ ամբողջ աշխարհից

Մխիթարյանին շնորհավորել է նաեւ Goal.com հեղինակավոր կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում