12:20  ,  21 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը: Այդ առթիվ անգլիական ակումբը շնորհավորել է հայ ֆուտբոլիստին:

«Եկեք Հենրիխ Մխիթարյանի համար առանձնահատուկ օրը նշենք 3 միավորով»,- նշված է «Մանչեսթեր Յունայթեդի» շնորհավորանքում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ 61 խաղում դարձել 19 գոլի հեղինակ: Հենրիխը 7 անգամ եւ վերջին 6 տարիներին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին» այս մրցաշրջանից առաջ միացել է Դորտմունդի «Բորուսիայից»:

Հունվարի 21-ին Ժոզե Մոուրինյոյի թիմը Անգլիայի առաջնության 22-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի «Սթոք Սիթիի» հետ: Բրիտանական հեղինակավոր պարբերականները ենթադրում են, որ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային կազմում:

«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա հունվարի 21-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս