11:40  ,  20 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» «սեւ ցուցակում» է ընդգրկել Մոուրինյոյին հետապնդող իտալուհուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ակումբի անվտանգության ծառայությանը կարգադրել է տնային ստադիոն եւ մարզաբազա չթողնել այն իտալուհուն, որը հետապնդում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է The Sun-ը:

Նշվում է, որ այդ կինը երկար ժամանակ հետապնդում է պորտուգալացի մասնագետին՝ ներկայանալով որպես ֆոտոթղթակից եւ նշելով, որ նրա ֆանատն է:

Կնոջ տարիքը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա շիկահեր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում