01:52  ,  20 հունվարի, 2017

Իտալիայի Գավաթ. «Ռոման» նվաճեց 1/4 եզրափակիչի վերջին ուղեգիրը

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Ռոման» ընդունեց «Սամպդորիային» եւ առավելության հասավ 4:0 հաշվով:

Քառորդ եզրափակիչում «Ռոմայի» մրցակիցը կլինի «Չեզենան», որը 2:1 հաշվով առավելության էր հասել «Սասուոլոյի» նկատմամբ:

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերը կազմել են «Նապոլին» ու «Ֆիորենտինան», «Յուվենտուսն» ու «Միլանը», «Ինտերն» ու «Լացիոն»:

Իտալիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 4:0

Ռաջա Նաինգոլան, 39, 90, Էդին Ջեկո, 47, Ստեֆան Էլ Շարավի,61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով