10:50  ,  20 հունվարի, 2017

Արաս Օզբիլիս. Ուրախ եմ, որ գոլ խփեցի երկար դադարից հետո (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշի» մեկնարկային կազմում առաջին անգամ 90 րոպե անցկացնելուց ու գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ուրախ եմ, որ անցկացրեցի ամբողջ հանդիպում եւ գոլ խփեցի երկար դադարից հետո»,- Instagram-ում գրել է 26-ամյա ֆուտբոլիստը:

Այս գրառման մեկնաբանություններում Արաս Օզբիլիսին շնորհավորել են նաեւ նրա նախկին ակումբ Կրասնոդարի «Կուբանն» ու Մոսկվայի «Սպարտակում» նախկին ակումբակից Սալվատորե Բոկետին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի գավաթի խաղարկության խմբային փուլի D խմբի 5-րդ տուրում «Բեշիկթաշը» Ստամբուլում 3:0 հաշվով հաղթել էր «Դարիջա Գենչլերբիրլիգին»: Օզբիլիսը 70-րդ րոպեին աչքի ընկավ տուգանային հարվածով:

Happy with my 90 min. After long time And first official goal! #bjk #kartal #besiktas

A photo posted by Aras Ozbiliz (@arasozbiliz) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում