19:48  ,  18 հունվարի, 2017

Քննադատության թիրախում հայտնված ռեբրենդինգի համար «Յուվենտուսը» վճարել է 200 հազար եվրո

Թուրինի «Յուվենտուսը» նոր լոգոյի համար դիզայներներին վճարել է 200 հազար եվրո, հաղորդում է corrieredellosport-ը՝ հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրների։ Օրերս իտալական ակումբը ներկայացրել էր ռեբրենդինգի արդյունքը եւ հայտնվել երկրպագուների վրդովմունքի եւ ծաղրի թիրախում։

«Յուվենտուսը» մտադիր չէ հրաժարվել նոր լոգոյից եւ արդեն առաջիկա ամիսներին կներկայացնի նոր տարբերանշանով արտադրանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում