17:01  ,  17 հունվարի, 2017

Մինսկ. Հայաստանի պատանեկան հավաքականը դարձյալ պարտվեց խոշոր հաշվով

Մինսկում ընթացող «Զարգացման Գավաթ-2017» մրցաշարի B խմբի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Մոլդովայի թիմին: Հայկական թիմից 10-րդ րոպեին աչքի ընկավ Գեղամ Կուրբաշյանը:

33-րդ րոպեին Հայաստանի Մ-17 հավաքականը մնաց 10 խաղացողներով: Դաշտից հեռացվեց դարպասապահ Էրիկ Մելիքսեթյանը:     

B խմբում ընգրկված Հայաստանի պատանեկան հավաքականը հունվարի 17-ին կմրցի Բելգիայի հետ: Առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 0:5 հաշվով պարտվել էին ռուսներին:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետյալ կազմով`

1. Էրիկ Մելիքսեթյան, 3. Կարեն Մուրադյան (13. Կարեն Հովհաննիսյան, 68), 16. Ազատ Հարությունյան, 8. Արսեն Եղիազարյան (ա), 11. Էրիկ Ավետիսյան, 14. Արսեն Սարգսյան, 17. Արամ Խամոյան, 7. Մարտին Գրիգորյան (12. Նարեկ Հովհաննիսյան, 34), 10. Ժիրայր Շաղոյան, 15. Գերման Կուրբաշյան (20. Մհեր Սուքիասյան, 68), 9. Արմեն Հովհաննիսյան (4. Տիգրան Այունց, 56), փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում