15:45  ,  17 հունվարի, 2017

Արշակ Կորյանը՝ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Հոլանդիայի երիտասարդական առաջնության հերթական տուրում «Վիտեսը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով պարտության է մատնել «Տվենտեին»:

«Վիտեսի» կազմում գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արշակ Կորյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում, բայց հետագայում ընդգրկվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում