11:31  ,  15 հունվարի, 2017

«Ռեալը» պայմանագիր կկնքի 17-ամյա շվեդ հարձակվողի հետ

Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի շվեդական ԱԻԿ-ի եւ Շվեդիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Ալեքսանդեր Իսակի հետ, հաղորդում է իսպանական AS-ը:

Ֆուտբոլիստի ներկայացուցիչները հունվարի 18-ին Մադրիդում կավարտեն գործարքը: ՖԻՖԱ-ի արգելքի պատճառով, Արքայական ակումբը Իսակին կհայտավորի ամռանը:

Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: Իսակը Շվեդիայի հավաքականում անցկացրել է երկու հանդիպում, խփել է մեկ գոլ՝ դառնալով թիմի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում