01:59  ,  13 հունվարի, 2017

«Միլանը» քառորդ եզրափակիչում է եւ կմրցի «Յուվենտուսի» հետ

«Միլանը» նվաճեց Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմն ընդունեց «Տորինոյին» եւ տարավ կամային հաղթանակ՝ 2:1:

Քառորդ եզրափակիչում «Միլանի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», որը 3:2 հաշվով պարտության էր մատնել «Ատալանտային»

Իտալիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Միլան» - «Տորինո»՝ 2:1

Յուրայ Կուցկա, 61, Ջակոմո Բոնավենտուրա, 63 – Անդրեա Բելոտի, 27

Հեռացում՝ Անտոնիո Բարեկա («Տորինո»), 87, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով