01:39  ,  12 հունվարի, 2017

«Յուվենտուսն» ու «Ֆիորենտինան» քառորդ եզրափակիչում են

Թուրինի «Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 3:2 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ:

Պայքարը շարունակում է նաեւ «Ֆիորենտինան», որը նվազագույն հաշվով պարտության է մատնել «Կյեւոյի» նկատմամբ:

Նախորդ օրը քառորդ եզրափակիչ էր դուրս եկել նաեւ «Նապոլին»:

Իտալիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ատալանտա»՝ 3:2

Պաուլո Դիբալա, 22, Մարիո Մանջուկիչ, 34, Միրալեմ Պյանիչ, 75, 11մ – Աբդուլայ Կոնկո, 72, Էմանուել Լատե Լատ, 81

«Ֆիորենտինա» - «Կյեւո»՝ 1:0

Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 90+3, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում