01:54  ,  11 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց, Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Հալ Սիթիին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: 56-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան: Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 71-րդ րոպեին: Երկրորդ գոլը խփեց Մատային փոխարինած բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Պատասխան հանդիպումը հունվարի 26-ին է: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Լիվերպուլն» ու «Սաութհեմփթոնը»:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի»՝ 2:0

Խուան Մատա, 56, Մարուան Ֆելաինի, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում