01:54 11 հունվարի, 2017Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Հալ Սիթիին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: 56-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան: Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 71-րդ րոպեին: Երկրորդ գոլը խփեց Մատային փոխարինած բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:
Պատասխան հանդիպումը հունվարի 26-ին է: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Լիվերպուլն» ու «Սաութհեմփթոնը»:
Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի»՝ 2:0
Խուան Մատա, 56, Մարուան Ֆելաինի, 87
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.