21:05  ,  9 հունվարի, 2017

Մոուրինյո. Ռեշֆորդը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է թիմի երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որը դուբլի հեղինակ էր դարձել է «Ռեդինգի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում:

«Ռեշֆորդն ընդամենը 19 տարեկան է: Եթե նա մինչեւ կարիերայի ավարտը հանդես գա «Մանչեսթեր Յունայթեդում», ապա հնարավոր է, որ մի օր դառնա ակումբի լավագույն ռմբարկուն: Բայց Ռունին շատ գոլ է խփել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Ռեդինգի» նկատմամբ 4:0 հաղթանակով ավարտված խաղում Ռունին խփել է 249-րդ գոլը «Մանչեսթեր Յունայթեդում»՝ հավասարվելով Բոբի Չարլթոնին:

Մարկուս Ռեշֆորդը նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդում» նշել է 2016թ. փետրվարին եւ արդեն բոլոր մրցաշարերում խփել է 14 գոլ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեշֆորդը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում