10:55  ,  9 հունվարի, 2017

«Բենֆիկայի» մասնակցությամբ խաղի մրցավարը ստացել է մահվան սպառնալիք

«Վիտորիա Գիմարաեշ» - «Բենֆիկա» (0:2)  ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 16-րդ տուրի խաղի մրցավար Նունու Ալմեյդան հանդիպումից առաջ ստացել է մահվան սպառնալիքներով նամակներ, գրում է Record-ը:

Այդ առթիվ մրցավարը դիմել է ոստիկանությանն ու երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, ինչից հետո նրա մրցավարական բրիգադին մոտեցվել են լրացուցիչ անվտանգության աշխատակիցներ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Պորտուգալիայում մրցավարը ստանում է սպառնալիքներ: Ավելի վաղ նման նամակներ ստացել էր նաեւ «Սպորտինգի» եւ «Ֆեյրենսիի» միջեւ հունվարի 8-ին կայացած խաղի գլխավոր մրցավար Բրունու Էստեւեշը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում