13:26  ,  31 դեկտեմբերի, 2016

Ռոնդա Ռոուզիի վերադարձն ավարտվեց պարտությամբ 48 վայրկյանում

29-ամյա ամերիկացի Ռոնդա Ռոուզիի վերադարձը օկտագոն չստացվեց: Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC 207-ի երեկոյի գլխավոր մենամարտում Ռոնա Ռոուզին առաջին ռաունդում, ժամանակից շուտ պարտվեց թեթեւագույն քաշային կարգի գործող չեմպիոն,  28-ամյա բրազիլացի Ամանդա Նունյեսին:

«Մոռացեք Ռոնդա Ռոուզիի մասին: Նա կարող է գնալ կինո եւ չվերադառնալ: Ես բոլորին այսպես եմ կանգնեցրել: Երբ խնդրում էի այս մենամարտը, նախապես գիտեի՝ ինչպես է ավարտվելու: Ես մարզել էի միտքս, ոգիս եւ մարմինս: Գիտեմ որ Ռոնդա Ռոուզիին ճանաչում են եւ սիրում, բայց ոչ ոք չի կարող խլել իմ գոտին»,- Նունյեսի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ռոուզին ասպարեզ դուրս չէր եկել 13 ամիս: 2015թ, նոյեմբերին նա պարտվել էր Հոլի Հոլմին: Ռոուզիի մարզիչն է Էդմոն Թարվերդյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում